Հայ բժիշկերի կյանքից
Հոբելյանական տարեթվեր
1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան, որտեղ աշխատել է 10 տարի:
1957-ից եղել է ԽՍՀՄ ԳԱ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի բաժանմունքի վարիչը, երկար տարիներ` ՌԴ ԲԳԱ նախագահությանգլխավորգիտքարտուղարը: Գիտականգործունեությունը նվիրված է մարդու հիվանդությունների պաթոգենեզի և փոխհատուցման հարցերի ռազմավարությանը: Հեղինակ է 18 մենագրության և 170գիտական հոդվածների: Պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով: Մահացել է 2000թ., Մոսկվայում:
1924թ., 85 տարի առաջ, Դոնի Ռոստովում ծնվել է ռենտգենաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Ֆլորա Արշավիրի Խերոբյանը: 1945թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1946-ից աշխատել է ՀՀ ԱՆ ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀ ինստիտուտում որպես ախտորոշման բաժնի վարիչ: Զուգահեռաբար դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնում: Ներդրել է ռենտգենաբանական հետազոտությունների հատուկ մեթոդներ: Գիտականգործունեությունը հիմնականում նվիրված է քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման հարցերին: 90գիտական աշխատանքների հեղինակ է: Մահացել է 2003թ., Երևանում:
1924թ., 85 տարի առաջ, Լենինականում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր Լաուրա Սարիբեկի Հովհաննիսյանը: 1947թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է տարբեր բուժհիմնարկներում, իսկ 1961-ից` ՀՀ ԱՆ սրտաբանության ԳՀԻ-ում: 1972-ից ղեկավարել է կլինիկալաբորատոր բաժանմունքը: Սրտամկանի և փականների վնասվածքների կլինիկաֆունկցիոնալ և կլինիկամորֆոլոգիական հետազոտման հիման վրա զարգացրել է նոր ֆունկցիոնալ ուղղություն և առաջարկել բեռնվածության թեստերի նորգնահատում` սրտի փականների վնասվածքների ժամանակ ներսրտային հեմոդինամիկայի փոփոխման հայտնաբերման նպատակով: Հեղինակ է 180գիտական աշխատանքների և 3 մենագրության:
1929թ., 80 տարի առաջ, Լենինականում ծնվել է բ.գ.դ. Սերգեյ Արսենի Թորոսյանը: 1954թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է N2 կլինիկական հիվանդանոցի նյարդային հիվանդությունների բաժանմունքում, ապա Երևանի N6 բուժմիավորումում որպես նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչ: Միաժամանակ զբաղվել է մանկավարժականգործունեությամբ: Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնի ասիստենտ: 1961թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969թ.` դոկտորական թեզը: 100գիտական աշխատանքների հեղինակ է: Եղել է նյարդաբաններիգիտական ընկերության վարչության անդամ, ՙԱռողջապահություն՚ հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, հանրապետական մանկականգլխավոր նյարդաբանը: Մահացել է 1970թ., Երևանում:
1929թ., 80 տարի առաջ, Լենինականում ծնվել է բ.գ.դ. Լևոն Հովհաննեսի Բադալյանը: 1953թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է Ջերմուկի և Երևանի մի շարք բուժհիմնարկներում, իսկ 1959թ. տեղափոխվել է Մոսկվա: Աշխատել է N2 բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի վարիչ: 1964թ. նշանակվել է Մոսկվայիգլխավոր նյարդաբան: Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ նյարդաբանության և նյարդավիրաբուժությանգիտամեթոդական կենտրոնական հանձնաժողովի նախագահը: Գիտականգործունեությունը նվիրված է ժառանգական և նյարդային համակարգի հիվանդությունների հիմնահարցերի ուսումնասիրությանը: 200գիտական աշխատանքների հեղինակ է: Մի շարք միջազգայինգիտական ընկերությունների անդամ էր, Եվրոպական համագործակցության երկրների մանկական նյարդաբանների ընկերության նախագահը: 1986թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Մահացել է 1994թ., Մոսկվայում:
1929թ., 80 տարի առաջ, Բաքվում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ Արսեն Պետրոսի Հայրիյանը: 1953թ. ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտը և տեղափոխվել Հայաստան: Երկար տարիներ աշխատել է Արարատի շրջանի Արմաշգյուղի հիվանդանոցիգլխավոր բժիշկ: Ստեղծել է ԽՍՀՄ-ումգյուղական սանիտարական կուլտուրայի միակ թանգարանը, 1987թ.`գյուղական առողջապահության միակ կենտրոնը: Զուգահեռաբար Երևանի բժշկական ինստիտուտում ղեկավարել էգյուղի սոցիալ-հիգիենիկ պրոբլեմների լաբորատորիան: 250գիտական աշխատանքների հեղինակ է: Խոշոր ներդրում ունի սոցիալական բժշկության,գյուղական առողջապահության կազմակերպման, բժշկական աշխարհագրության, էվոլուցիայի հարցերի մշակման բնագավառում: ԽՍՀՄ ԲԳԱ Ն.Ա.Սեմաշկոյի անվան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր, ԽՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկե մեդալակիր, պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով: Մահացել է 2004թ., Երևանում:
1929թ., 80 տարի առաջ, Երևանում ծնվել է միկրոկենսաբան բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ՌԴ ԲԳԱ իսկական անդամ Արտեմ Հակոբի Թոթոլյանը: 1954թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է տարբերգիտական հիմնարկներում, իսկ 1978թ.-ից` Մոսկվայի մանրէաբանության ԳՀ ինստիտուտում: Գիտականգործունեությունը նվիրված է պաթոգեն ստրեպտոկոկերի` մասնավորապես դրանց ախտաբանական բջջային և արտաքրոմոսոմային ծագումնաբանականգործոնների ախտաբանությանը: Առաջարկել է Ա և Բ խմբերի ստրեպտոկոկերի բակտերիոլոգիական, սերոլոգիական և մոլեկուլային հետազոտման կատարելագործված մեթոդներ: Բազմաթիվ արժեքավորգիտական աշխատանքների հեղինակ է:
1929թ., 80 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր,գիտության վաստակավորգործիչ Սահակ Հայրիկի Խաչատրյանը: 1951թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1954-ից մինչև կենսաթոշակի անցնելն աշխատել է նույն ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ: Շուրջ 25 տարի եղել է ՀՀ ԱՆգիտաբժշկական խորհրդի նախագահը, ՀՀ ԲԳԱ փոխնախագահը: 250գիտական աշխատանքների հեղինակ է: Ստեղծել է օրգանիզմի մահացման և վերակենդանացման ժամանակ մետաբոլիկ փոփոխությունների վերաբերյալ ամբողջականգիտական հայեցակարգ: Մի շարք միջազգային ակադեմիաների և ընկերությունների անդամ է: 1997թ. ԱՄՆ-ում ընտրվել է տարվագիտնական մարդ: Պարգևատրվել է Սելյեի, Պուրկինյեի, Ջանիլիձեի և մի շարք այլ մեդալներով:
1929թ., 80 տարի առաջ, Թբիլիսիում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Վրաստանիգիտության վաստակավոր գործիչ Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյանը: 1951թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1955-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ԳՀ ինստիտուտում`գիտական աշխատողից մինչև տնօրեն: 1978-1990թթ. եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահը, 1985-ից` Հայաստանի ֆիզիոլոգներիգիտական ընկերության նախագահը: Գիտականգործունեությունը նվիրված է նյարդային ֆունդամենտալգործունեության, մասնավորապես ուղեղի և ուղեղաբնիգոյացությունների ինտեգրատիվ մեխանիզմների հետազոտմանը: Հայտնաբերել է կենտրոնական նյարդային համակարգի առաձգականության մեխանիզմների մի շարք յուրահատկություններ: 200գիտական աշխատանքների հեղինակ է: Մահացել է 2003թ., Երևանում:
1929թ., 80 տարի առաջ, Աշտարակի շրջանի Ոսկեվազգյուղում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Երվանդի Դանիելյանը: 1953թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 6 տարի աշխատել է Գավառում որպես տեղի հիվանդանոցի մաշկավեներաբան ևգլխավոր բժշկի տեղակալ, ապա տեղափոխվել է Երևան: 1964-ից մինչև կենսաթոշակի անցնելն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի մաշկավեներաբանության ամբիոնում` ասիստենտից հասնելով մինչև ամբիոնի վարիչի պաշտոնի: Գիտականգործունեությունը նվիրված է Հայաստանում սնկային հիվանդությունների համաճարակաբանության, ալերգիկ հիվանդությունների պաթոգենեզի հարցերի ուսումնասիրությանը, ինչպես նաև մաշկային խրոնիկական հիվանդությունների բուժման ժամանակ բարձրլեռնային կլիմայի և հանքային աղբյուրների օգտագործման հարցերին: 154գիտական աշխատանքների հեղինակ է: Երկար տարիներ ղեկավարել է մաշկավեներաբանների հանրապետականգիտական ընկերությունը:
1929թ., 80 տարի առաջ, Կրասնոդար քաղաքում ծնվել է բ.գ.թ., առողջապահության կազմակերպիչ, պետական և հասարակականգործիչ Հրաչյա Եղիշի Վարդանյանը: 1954թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Մինչև 1959թ. աշխատել է Արթիկում որպես առբաժնի վարիչ, հիվանդանոցիգլխավոր բժիշկ և վիրաբույժ: Այնուհետև տեղափոխվել է Երևան և նշանակվել պրոֆ. Յոլյանի անվան կլինիկական հիվանդանոցիգլխավոր բժշկի տեղակալ: 1963-1973թթ. եղել է Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալը, ապա մինչև 1990թ.` ՀՍՍՀ մինիստրների խորհրդիգործերի կառավարիչը, 1991-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչության ֆինանսատնտեսական վարչության պետը: Զգալի ներդրում ունի հանրապետությունում առողջապահության կազմակերպմանգործում: Բազմիցս ընտրվել է շրջանային և հանրապետական մարմիններում: Եղել է ՀԽՍՀ ԿԿ կենտկոմի անդամ, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով և մեդալներով:
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն